Մատչելիության հղումներ

Բուհական լաբորատորիաներում դեռ «իշխում են» խորհրդային սարքերը


Հայաստանի բուհերում գործող հիմնական լաբորատորիաները վաղուց արդեն նոր սարքավորում չեն ստացել, եւ ուսանողները ստիպված են բավարարվել խորհրդային տարիներից ժառնագություն մնացած ու այսօր արդեն ժամանակի պահանջները չբավարարող գույքով:

Օրեր առաջ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը «Մաքսլիբերթի»-ին փոխանցել էր, որ “բուհերի գիտական լաբորատորիաները բավական հագեցված են նորագույն սարքավորումներով”` մատնանշելով, օրինակ, սպեկտոսկոպիայի լաբորատորիան: Սակայն գուցե այդ մեկը միայն, քանի որ «Մաքսլիբերթի» փոքրիկ հետախույզը այլ բան պարզեց:

ԵՊՀ-ի գիտակազմակերպական բաժնի վարիչ Ալիկ Ղարիբյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ բուհի լաբորատորիաների սարքավորումները հիմնականում խորհրդային շրջանից մնացած ժառանգություն են: «Ժամանակին մայր բուհը շատ մեծ ռեսուրսներ է ունեցել, բայց անկախացումից ի վեր նոր ժամանակներին ադապտացումը շատ դանդաղ է ընթանում», - նշեց նա:

Նույնը հաստատեց նաեւ Ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Վիգեն Բարխուդարյանը, ում հետ հանդիպեցինք հենց լաբորատորիաներից մեկում: Ըստ նրա` խորհրդային շրջանից մնացած սարքերը «բարոյապես հնացած են»:

Ճարտարագիտական համալսարանում էլ նմանատիպ պատկեր է: Ֆիզիկայի ֆակուլտետում, օրինակ, դասի կարեւոր մասը հենց լաբորատոր աշխատանքներն են կազմում, եւ ուսանողները ստիպված են 40 տարվա վաղեմության սարքավորումներով կատարել իրենց առօրյա փորձերն ու ուսումնասիրությունները: Այս մասին «Մաքսլիբերթի»-ին պատմեց ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանը` չհերքելով, որ համալսարանը տեխնիկապես վերազինելու համար անհրաժեշտ են հսկայական միջոցներ:

XS
SM
MD
LG