Մատչելիության հղումներ

Հայաստանը բարձր է գնահատում Կոնգրեսի հանձնաժողովի կողմից թիվ 252 բանաձեւի ընդունումը


Էդվարդ Նալբանդյան
Էդվարդ Նալբանդյան

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումից հետո հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումը: Այն համամարդկային արժեքներին ամերիկյան ժողովրդի նվիրվածության եւս մեկ վկայություն է եւ կարեւոր քայլ է մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին», - ասված է Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունում, որը տարածել են նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG