Մատչելիության հղումներ

Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Կոնգրեսին հորդորում է չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որի քննարկումը տեղի է ունենում մարտի 4-ին` ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

«Ասոշեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Սպիտակ տան խոսնակ Մայք Համմերն ասել է, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ դիմել է հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատական կոնգրեսական Հովարդ Բերմանին՝ կոչ անելով ընթացք չտալ օրինագծին եւ ասելով, որ այդ քվեարկությունը վնաս կհասցնի Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման գործընթացին։

Այդ քայլը հակասում է հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու մասին Բարաք Օբամայի՝ հայերին տրված նախընտրական խոստմանը։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը Միացյալ Նահանգների դաշնակիցն է եւ առանցքային դեր ունի Մերձավոր Արեւելքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի վարած քաղաքականության մեջ, ընդդիմանում է բանաձեւին ընդունմանը։ Պաշտոնական Անկարան նախազգուշացրել է, որ բանաձեւը կարող է վտանգել թուրք-ամերիկյան համագործակցությունը եւ հետընթացի պատճառ դառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG