Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Առանց այս գործելաոճի վերանայման չի կարելի առաջընթաց արձանագրել հայ-թուրքական կարգավորման գործընթացում»


Switzerland -- Armenia's Foreign Minister Eduard Nalbandian (L) and his Turkish counterpart Ahmet Davutoglu sign documents during the signing ceremony of Turkey and Armenia peace deal in Zurich, 10Oct2009

Switzerland -- Armenia's Foreign Minister Eduard Nalbandian (L) and his Turkish counterpart Ahmet Davutoglu sign documents during the signing ceremony of Turkey and Armenia peace deal in Zurich, 10Oct2009

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարծիք է հայտնել, որ եթե Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունը իսկապես համապատասխանում է իրականությանը եւ Թուրքիան արհեստականորեն ձգձգում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը խորհրդարանում, դա երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների «ակնհայտ խախտում է»։

Էդվարդ Նալբանդյանը այդ մասին ասել է՝ պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցին, թե ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում կարող են վավերացվել երեք օրվա ընթացքում, բայց ինչ-ինչ պատճառներով դա չի արվում։

«Եթե իրականում այդպիսի հայտարարություն է արվել, նշանակում է, որ Թուրքիան դեռ ամիսներ առաջ կարող էր վավերացնել արձագրությունները եւ դա չի արել», - ասել է Նալբանդյանը. - «Արձանագրություններն ուղարկվել էին Թուրքիայի խորհրդարան անցյալ տարվա հոկտեմբերին: Ոչ թե երեք օր է անցել այդ օրվանից, այլ ավելի քան երեսուն երեք անգամ երեք օր»։

Հայաստանի արտգործնախարարի կարծիքով, այսպիսով Թուրքիան խոստովանում է, որ արհեստականորեն ձգձգում է վավերացման գործընթացը:

«Դա ակնհայտ խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունների, որոնց մասին հստակ ասվում է դեռեւս 2009թ. օգոստոսի 31-ի Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով. - «Համաձայնությունների իրականացումը չսկսած, թուրքական կողմը բացահայտ սպառնալիք է հնչեցնում դրա հնարավոր դադարեցման վերաբերյալ: Նախապայմանների լեզվին, ավելանում է սպառնալիքների լեզուն: Չեմ կարծում, որ առանց այս գործելաոճի վերանայման կարելի է առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG