Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանում է լեգենդար ջութակահար Պինկաս Ցուկերմանը


Պինկաս Ցուկերմանը մամլո ասուլիսի ժամանակ

Պինկաս Ցուկերմանը մամլո ասուլիսի ժամանակ

«21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 4 տարվա ջանքերից հետո Հայաստանում է համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահար Պինկաս Ցուկերմանն իր «Zukerman Chamber Players» խմբով: Մարտի 4-ի համերգի ընթացքում նրանք հայ հադիսատեսին կներկայացնեն Մոցարտի եւ Բրամսի ստեղծագործություններից:

Ինչպես եւ արտերկրից Հայաստան ժամանած գրեթե բոլոր Ճանաչված հյուրերը, Ցուկերմանը եւս հիացած է հայերի հյուսասիրությամբ, ջերմությամբ ու անկեղծությամբ: Նա ծանոթ է մի քանի հայ երաժիշտների, ովքեր, սակայն, հայաստանաբանակ չեն, ապրում ու ստեղծագարծում են արտերկրում: Աշխարհահռչակ ջութակահարի առաջին ուսուցիչներից մեկն էլ եղել է ազգությամբ հայ` Իվան Գալամյանը:

Պինկաս Ցուկերմանը ջութակ սկսել է նվագել 7 տարեկանից, նրա առաջին ուսուցիչը հայրն է եղել, ով նյունպես երաժիշտ էր: «Ինձ համար երաժշտությունը մեծ ճանապարհորդություն է, որը սկսվում է, երբ մենք դեռ 5-6 տարեկան ենք, եւ շարունակվում է ամբողջ կյանքում », - նշում է նա:

Պինկաս Ցուկերմանը ոչ միայն ջութակահար է, այլեւ դիրիժոր ու մանկավարժ: Այսօրվա երիտասարդ, դեռ նոր սովորող երաժիշտների ու իր ժամանակվա երաժիշտ ուսանողների միջեւ մեծ տարբերություն չի տեսնում, սակայն, ըստ նրա, էական ու անհամեմատելի է տարբերությունը այսօրվա ուսանողներին տրվող հնարավորությունների դեպքում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պինկաս Ցուկերմանը բացահայտեց երաժշտի հաջողության գրավականը. «Ընդհանրապես պետք է միշտ հիշել, որ այնքան էլ լավ չես այն գործի մեջ, որն անում ես, որ դեռ աճելու շատ տեղ ունես: Այն պահին, երբ մտածես, որ արդեն պրոֆեսինալ ես, դա կլինի անկման սկիզբը: Ես վստահ եմ, որ այս բանաձեւը գործում է ցանկացած բնագավառում»:

Տարիների իր փորձից հանրահայտ ջութակահարը դուրս բերեց երաժշտության հետեւյալ սահմանումը. «Երաժշտությունը հաղորդակցության շատ կարեւոր միջոց է, բայց երբեք չի կարելի չարաշահել այն»:
XS
SM
MD
LG