Մատչելիության հղումներ

logo-print

ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը օն-լայն ռեժիմով պատասխանել է ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի ընթերցողների հարցերին։

Ընթերցողներից մեկը հետաքրքրվել է, թե Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելուց հետո արդյո՞ք հնարավոր չէ նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչել։

«Ես չգիտեմ, թե այնտեղ ի՞նչ է կարելի անել»,- խոստովանել է Գորբաչովը եւ պարզաբանել, թե ժամանակին այդ տարածքներն այնպես են բաժանվել, որ հարեւանները միշտ իրարից կախված լինեն եւ ընձեռվի կոնֆլիկտներ հրահրելու հնարավորություն, իսկ Մոսկվան հանդես գա դատավորի դերում եւ այդպես հաստատվի Կենտրոնի դերը։

«Ղարաբաղի հարցը շատ հին է եւ բարդ։ Այդ խնդիրը միշտ է եղել՝ եւ պատերազմից առաջ, եւ հետո։ Հայաստանն ու Ադրբեջանն ինձ անվերջ մեղադրել են կողմերից մեկին աջակցելու համար։ Դա այդպես չէր, միշտ ասել եմ, որ ազգամիջյան վեճերը չեն լուծվի, եթե մի կողմը լինի հաղթող, մյուսը` պարտվող։ Նրանք պարտավոր են փոխզիջում գտնել»,- ասել է Գորբաչովն ու հավելել.- «Գուցե մի օր, եթե լինի միացյալ Եվրոպա, այդ թնջուկն ավելի հեշտ կլինի լուծել»։

Դառնալով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հիմնախնդիրներին, նա արդարացրել է այդ կազմավորումների ճանաչումը։

«Այն, ինչ արել է ռուսական կողմը` հնարավոր բոլոր տարբերակներից լավագույնն էր»,- ասել է Միխայիլ Գորբաչովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG