Մատչելիության հղումներ

Մարտի 16-18-ը Հայաստան կայցելի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը


Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի հրավերով մարտի 16-18-ը պաշտոնական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանում կգտնվի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը:

Մայր Աթոռի տեղեկատվության համակարգի փոխանցմամբ` այցի մանրամասները ներկայացվել են երեքշաբթի օրը գումարված Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում, որը նախագահել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Կիրիլ պատրիարքի այցի շրջանակներում, մասնավորապես, մարտի 18-ին տեղի կունենա Երեւանի ռուս ուղղափառ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Նախատեսված են երկու հովվապետերի մի շարք այցելություններ եւ հանդիպումներ, այդ թվում` Հայաստանի ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ:

Մարտի 17-ին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը այցելելու է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այցի վերջին օրը Գարեգին երկրորդ կաթողիկոսը եւ Կիրիլ առաջին պատրիարքը համատեղ հայտարարություն կստորագրեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG