Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանում սկսվեց Նիկոլ Փաշինյանի գործով երկու կողմերի բողոքների քննությունը


Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր սկսեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանական կողմի եւ մեղադրող կողմի վերաքննիչ բողոքների քննությունը:

Պաշտպանական կողմը պահանջում է Փաշինյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ, իսկ դատախազ Հարություն Հարությունյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով եւս` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Ի սկզբանե «Հայկական ժամանակ»-ի խմբագրին մեղադրանք էր առաջադրված Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 316 եւ 225:

Հունվարի 19-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 316-րդ հոդվածով նրան արդարացրեց` ապացույցների անբավարարության հիմքով, սակայն մեղավոր ճանաչեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ` 225-րդ հոդվածի առաջին մասով, եւ դատապարտեց 7 տարվա ազատազրկման:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG