Մատչելիության հղումներ

Տաջիկստանի նախագահի կուսակցությունը ստացավ խորհրդարանի 63 տեղերից 53-ը


Կիրակի օրը Տաջիկստանում անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով, որ այսօր հրապարակել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նախագահ Էմոմալի Ռահմոնի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը ստացել է խորհրդարանի 63 մանդատներից 53-ը:

Տաջիկստանի հիմնական ընդդիմադիր` Իսլամական վերածննդի կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստվում է դատական գործ հարուցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ: Կուսակցության ղեկավար Մուհիդին Քաբիրին պնդում է, որ իրենք ստացել են քվեների 30, այլ ոչ թե 7.7 տոկոսը, ինչպես պաշտոնապես հայտարարվել է:

Արեւմտյան դիտորդները արձանագրել են, որ ընտրությունները ուղեկցվել են համատարած կեղծիքներով եւ չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG