Մատչելիության հղումներ

ՀԱԿ. Մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ 13 մարդ շարունակում է անազատության մեջ մնալ


«7-ի գործով» կալանավորված ընդդիմադիրները ազատ են արձակվում դատարանի դահլիճից, 22-ը հունիսի, 2009թ.
«7-ի գործով» կալանավորված ընդդիմադիրները ազատ են արձակվում դատարանի դահլիճից, 22-ը հունիսի, 2009թ.

Հայաստանում 2008 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրություններից առաջ եւ հետո ընդդիմության բազմաթիվ ակտիվիստներ ձերբակալվեցին, նրանցից շատերը տարբեր մեղադրանքներով ազատազրկվեցին։

Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) տվյալներով անցած 2 տարիների ընթացքում բերման է ենթարկվել ընդդիմության մի քանի հազար ակտիվիստ, 500 քաղաքացիներ ձերբակալվել են, ավելի քան 150-ը՝ կալանավորվել։

Արդյունքում ընդդիմության 120 ակտիվիստներ դատապարտվել են ազատազրկման՝ հիմնականում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեղադրանքով։ Նրանց մի զգալի մասը՝ մոտ 50-ը, ազատ արձակվեցին 2009 թվականին հայտարարված համաներումից հետո։ Մյուսները մինչեւ վերջ կրեցին իրենց պատժաժամկետը կամ դատապարտվեցին պայմանական ազատազրկման։

Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ, ներկայումս մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված 13 մարդ, այդ թվում շարունակում է անազատության մեջ մնալ։

«Կարծում եմ, որ մնացած քաղբանտարկյալներն են ազատ կարձակվեն համաժողովրդական շարժման, Հայ ազգային կոնգրեսի համառ պայքարի արդյունքում։ Կարծում եմ, որ թե՛ Սասուն Միքայելյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ մյուս տղաները շուտով միանալու են դրսում իրենց պայքարող ընկերներին», - նշեց Խաչատրյանը՝ հավելելով. - «Կարծում եմ [նրանց ազատ արձակումը] ավելի շատ քաղաքական որոշումների արդյունքը կլինի, քան իրավական ճանապարհը, որովհետեւ եթե մենք խնդիրը նայենք իրավական հարթության մեջ, հիմքեր չկան 13 քաղբանտարկյալներից որեւէ մեկին անազատության մեջ պահելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG