Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան ակնկալում է, որ Կոնգրեսի հանձնաժողովը կմերժի Հայոց ցեղասպանության օրինագիծը


Թուրքիան ակնկալում է, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կմերժի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծը, քանի որ «նման բանաձեւը վնաս է հասցնում թուրք - ամերիկյան հարաբերություններին եւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերին»: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Բուրակ Օզյուգերգինը:

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, Օզյուգերգինը ափսոսանք է հայտնել Հայոց ցեղասպանության բանաձեւի` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին սպասվող քննարկման առնչությամբ եւ տեղեկացրել է, որ թուրքական կողմը իր մտահոգություններն է փոխանցել ամերիկացի տարբեր պաշտոնյաների:

«Կցանկանայինք հավատալ, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները տեղյակ են, որ նման բանաձեւի ընդունումը հարված կլինի ոչ միայն թուրք - ամերիկյան հարաբերություններին, այլեւ Հարավային Կովկասում խաղաղությանը եւ կայունությանը նպաստելու ջանքերին», - ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը` հավելելով. - «Մենք ցանկանում ենք հավատալ, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները կգործեն պատասխանատվության զգացումով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG