Մատչելիության հղումներ

2008-ի մարտի 1-ի երկրորդ տարելիցի առթիվ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքին ընդառաջ, Երեւանում իրավիճակը ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն ոստիկանական ջոկատներ են տեղակայվել քաղաքի մի շարք կենտրոնական վայրերում։

Հատուկ ջոկատայինների զգալի թիվ էր հավաքված նաեւ Մաշտոց – Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում։

2008-ի իրադարձությունների թատերաբեմ դարձած Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ եւս կային ոստիկաններ` Զաքիյան փողոցի ամբողջ երկայնքով:

Երեւան տանող ճանապարհներին նույնպես սահմանվել է ոստիկանության ուժեղացված հսկողություն։ Որոշ երթուղիներ ընդհանրապես չեն աշխատում՝ օրինակ Վանաձոր-Երեւան միկրոավտոբուսային երթուղին։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG