Մատչելիության հղումներ

Տաջիկստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ


Տաջիկստանում կիրակի օրը անցկացվել են խորհրդարանական ընտրություններ:

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրողների բարձր` մոտ 90 տոկոս ակտիվություն է արձանագրել:

Ընտրություններին մասնակցել է 8 քաղաքական կուսակցություն: Այդուհանդերձ, ըստ անկախ դիտորդների, խորհրդարան մտնելու հնարավորություն կստանան այդ կուսակցություններից երեքը` ժողովրդա-դեմոկրատները, որոնց առաջնորդը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն է, կոմունիստները, որոնք ավանդաբար ունեն իրենց ընտրազանգվածը, եւ ընդդիմադիր Իսլամական վերածննդի կուսակցությունը:

ԵԱՀԿ-ն արդեն հայտարարել է, որ ընտրությունները ուղեկցվել են խախտումներով եւ կեղծիքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG