Մատչելիության հղումներ

logo-print

Երեւան է ժամանում Եվրամիության բարձրաստիճան պատվիրակությունը


Այսօր երեկոյան Երեւան է ժամանում Եվրամիության բարձրաստիճան պատվիրակությունը՝ կառույցում ներկայումս նախագահող երկրի՝ Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի ղեկավարությամբ։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության նախագահ Մայքլ Քեմբեքը, Հայաստանյան ղեկավարության հետ Եվրամիության պատվիրակության հանդիպումները կսկսվեն երեքշաբթի առավոտյան։

Քեմբեքի տեղեկություններով` բարձր մակարդակով իրականացվող այս այցի շրջանակներում դիվանագետները մտադիր են քննարկել ոչ միայն Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները, այլեւ լայնորեն անդրադառնալ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու գործընթացին նոր թափ հաղորդելու հնարավորությունը։

«Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումներում եվրոպացի դիվանագետները հիմնականում անդրադառնալու են հայ - թուրքական հաշտեցման գործընթացին, քանի որ հենց դա է այս այցի առանցքային նպատակներից մեկը», - ասաց Մայքլ Քեմբեքը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու քաղաքական ուժերի հետ բանակցություններից բացի, Եվրամիության բարձրաստիճան պատվիրակությունը կհանդիպի նաեւ Հայաստանի նախարարություններին եւ վարչական օղակներին խորհրդատվություններ տրամադրող եվրոպացի փորձագետներին։


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG