Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը նոր բարեփոխումներ է խոստանում


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խոստացել է նոր բարեփոխումներ իրականացնել երկրում եւ ամրապնդել լրատամիջոցների ազատությունը։

Խորհրդարանին ուղղված ամենամյա ուղերձում Սահակաշվիլին, միաժամանակ, հորդորել է պաշտոնյաներին` չօգտագործել վարչական ռեսուրսը գարնանը երկրում նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Նախագահը նաեւ խոստացել է հարկային համաներում կիրառել Վրաստանի հեռուստաընկերությունների նկատմամբ, իսկ հանրայինը դարձնել ամբիոն քաղաքական բոլոր ուժերի համար։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը` Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ուղենիշները նախկինի նման մնում են Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG