Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը խափանելու նպատակով ԱՄՆ է մեկնում թուրքական պատվիրակություն


Փետրվարի 28-ից մինչեւ մարտի 6-ը ԱՄՆ է այցելելու թուրք խորհրդարանականների պատվիրակություն, որի նպատակն է խափանել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունումը ամերիկյան Կոնգրեսի կողմից:

«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիա - ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամության խումբը` Սուաթ Քինիքլիօղլուի գլխավորությամբ, ծրագրում է ունենալ մի շարք հանդիպումներ եւ լոբբիստական գործունեություն ծավալել Կոնգրեսում շրջանառվող թիվ 252 բանաձեւ նախագծի դեմ, որի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նշանակված է մարտի 4-ին:

Քինիքլիօղլուն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, մասնավորապես, թե նման բանաձեւի ընդգրկումը օրակարգում «կարճատեսություն» էր եւ չի նպաստի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Թուրք խորհրդարանականը ասել է նաեւ, թե հանդիպումներում ընդգծելու է թուրք – ամերիկյան հարաբերությունների ռազմավարական եւ երկարաժամկետ կարեւորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG