Մատչելիության հղումներ

logo-print

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը, Կիեւ,25-ը փետրվարի, 2010թ.

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը, Կիեւ,25-ը փետրվարի, 2010թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով մեկնել էր Ուկրաինա՝ մասնակցելու այդ երկրի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը, Կիեւում կարճատեւ զրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։

Այս շաբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսում ելույթ ունեցավ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Պատասխանելով կոնգրեսականների հարցերին՝ Հիլարի Քլինթոնը, մասնավորապես, անդրադարձել է նաեւ հայկական հարցերին՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հայ-թուրքական հարաբերություններին։

Փետրվարի 26-ին Ադրբեջանում նշուն են Խոջալուի ողբերգության 18-րդ տարելիցը։ Ադրբեջանցիները այս իրադարձությունը նշում են ոչ միայն երկրի ներսում, այլեւ աշխարհի տարբեր քաղաքներում։

Մանրամասները՝ «Մոլորակ» հանդեսում։ Հաղորդումը պատրաստել էին Աստղիկ Բեդեւյանը, Հրաչ Մելքումյանը, Արմեն Քոլոյանը։ «Մոլորակ»-ը վարում է Հրայր Թամրազյանը։
XS
SM
MD
LG