Մատչելիության հղումներ

Վերին Լարսի անցակետը կբացվի մարտի 1-ին


Ռուսաստանի սահմանային Վերին Լարսի անցակետը

Ռուսաստանի սահմանային Վերին Լարսի անցակետը

Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանային Վերին Լարսի անցակետը, որը փակ էր 2006-ի հուլիսից, «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, երկուշաբթի օրը՝ մարտի 1-ին վերաբացվելու է։

Վերին Լարսի անցակետը փաստորեն միակ ցամաքային անցակետն է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, քանի որ մյուս սահմանային կետերը անցնում են Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքներով։

«Ձեռք բերված համաձայնությամբ, տարանցումը Կազբեգիի անցակետով (Վրաստան) դեպի Վերին Լարս (Ռուսաստան) վերսկսվելու է 2010-ի մարտի 1-ից», - ասված է Վրաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։

Ռուսաստանը դեռեւս չի հաստատել անցակետի բացման մասին լուրը։

Վերլուծաբանների կարծիքով 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո Վերին Լարսի անցակետի բացման քայլը ավելի շուտ տնտեսական նշանակություն ունի, քան քաղաքական։ Անցակետի բացումը հատկապես շահեկան է Ռուսաստանի դաշնակից Հայաստանի համար։ Մինչեւ անցակետի փակվելը այն օգտագործվում էր նաեւ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման համար: Անցակետի փակումից ի վեր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումները իրականացվում են Փոթի - Նովոռոսիյսկ ճանապարհով:

Ռուսաստանը փակել է անցակետը 2006 թվականին, երբ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունները սրվեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG