Մատչելիության հղումներ

Թուրքիայում եւս 18 զինվորականներ են ձերբակալվել


2003 թվականի հեղաշրջման փորձի գործով Թուրքիայում այսօր եւս 18 զինվորականներ են ձերբակալվել:

Ինչպես հաղորդել է թուրքական հեռուստատեսությունը, երկրի 13 քաղաքներում իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել են 17 գործող եւ 1 պաշտոնաթող զինվորականներ:

Տվյալ գործով շաբաթվա սկզբին Թուրքիայում ձերբակալվել էր շուրջ հինգ տասնյակ մարդ, այդ թվում` գործող եւ պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականներ, որոնցից շատերին արդեն մեղադրանք է առաջադրվել, եւ նրանց նկատմամբ կալանք է սահմանվել:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր հայտարարել է, թե «ոչ ոք օրենքից վեր չէ», եւ ժողովրդավարության դեմ դավադրություն նյութողները պետք է կանգնեն դատարանի առջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG