Մատչելիության հղումներ

logo-print

Յուրի Մերզլյակովը դիվանագիտական նոր նշանակում է ստացել


Ռուսաստանը փոխում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում իր ներկայացուցչին` հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրի Մերզլյակովին: Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն, ով ասել է, թե «Մերզլյակովը դիվանագիտական այլ նշանակում է ստացել»:

Ռուսաստանցի պաշտոնյան չի հաստատել, սակայն նաեւ չի հերքել տարածված լուրերը, թե այդ պաշտոնում Մերզլյակովին փոխարինելու է վրաց - հարավօսական հակամարտության կարգավորման հարցերով զբաղվող հանձնաժողովում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Յուրի Պոպովը:

«Մեր երկրի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մեր պատվիրակներով չի որոշվում, այն որոշում է նախագահը, իրականացնում է` արտաքին գերատեսչությունը», - եզրափակել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Ըստ տարածված լուրերի` Յուրի Մերզլյակովը պետք է նշանակվեր Էստոնիայում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան:

Մերզլյակովը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խմբում Ռուսաստանը` իբրեւ համանախագահ, ներկայացնում էր 2003 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG