Մատչելիության հղումներ

logo-print

Գարի Կասպարով. «Հայաստանում իշխանությունը նրանց ձեռքին է, ովքեր հենվում էին Ղարաբաղի ռազմական ուժի վրա»


Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանյան ժողովրդավարական «Սոլիդարնոստ» շարժման առաջնորդներից Գարի Կասպարովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում խոսել է Հարավային Կովկասում ժողովրդավարության իրավիճակի, եւ, մասնավորապես, Հայաստանի մասին։

«Ակնհայտ է, որ ղարաբաղյան խնդիրը ազդում է ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի քաղաքական մթնոլորտի վրա», - նշել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոնը՝ հավելելով. - «Եվ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են անվերջ շահարկել այդ թեման, որպեսզի պահպանեն իրենց իշխանության լեգիտիմության մակարդակը նույնիսկ բոլոր ժողովրդավարական ինստիտուտները երկրում վերացնելու պայմաններում»։

Անդրադառնալով Հայաստանին՝ Կասպարովը նշել է. - «Հայաստանում իշխանությունը դե ֆակտո պատկանում է նրանց, ովքեր հենվում էին Ղարաբաղում ռազմական ուժի վրա։ Դա ռազմականացված դիկտատուրայի մի այնպիսի տեսակ է, որը օգտագործում է ինչ-ինչ ժողովրդավարական ընթացակարգեր։ Ընդ որում, նաեւ ակնհայտ է, որ քանի դեռ իշխանական այս կլանը, որը ձեւավորվել է ղարաբաղյան այս պատմության արդյունքում, պատրաստ չլինի հեռանալ, իրական փոփոխություններ տեղի չեն ունենա»։

«Վրաստանում իրավիճակը մեծապես պայմանավորված է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրներով», - կովկասյան երրորդ պետության մասին իր կարծիքն է հայտնել ռուսաստանյան ընդդիմադիր գործիչը. - «Թեեւ հարկ է արժանին մատուցել Միխեիլ Սահակաշվիլիի իրականացրած բարեփոխումներին, որոնց արդյունքում վրացական պետության կոռումպացվածության եւ ավտորիտարիզմի մակարդակը կտրուկ կերպով նվազեց, այդուհանդերձ, նման պայմաններում իշխանությունը պետք է ամուր երեւա»։

Կասպարովի կարծիքով, ընդհանուր առմամբ դժվար է պատկերացնել, որ հարավկովկասյան երկրներում հնարավոր է ներքաղաքական իրավիճակի փոփոխություն, քանի դեռ տարածաշրջանի ընդհանուր զարգացմանը խոչընդոտող խնդիրները [հակամարտությունները] լուծում չեն ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG