Մատչելիության հղումներ

Երուսաղեմում սկսվել է էհուդ Օլմերտի դատավարությունը


Այսօր Երուսաղեմում սկսվել է Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտի դատավարությունը:

Օլմերտը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Ըստ մեղադրող կողմի, նախքան կառավարությունը ղեկավարելը` քաղաքապետի, արդյունաբերության եւ առեւտրի նախարարի պաշտոններում, Օլմերտը թաքցրել է իր եկամուտը եւ փաստաթղթեր է կեղծել:

18 ամիս առաջ Էհուդ Օլմերտը հրաժարական է ներկայացրել, ինչից հետո տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ, եւ իշխանության գլուխ է անցել ներկայիս վարչապետ Բենյամին Նաթանյահուի առաջնորդած «Քադիմա» կուսակցությունը: Էհուդ Օլմերտի դատավարությունը, ենթադրաբար, կտեւի մի քանի ամիս:

Իսրայելում նախկին վարչապետներից եւ ոչ մեկը մինչ այդ դատարանի առաջ չէր կանգնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG