Մատչելիության հղումներ

Սաֆար Աբիեւ. «Հերթը պատերազմինն է»


Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի պնդմամբ` հայ - ադրբեջանական նոր պատերազմի վտանգը աստիճանաբար մեծանում է:

«Եթե Հայաստանը չազատագրի Ադրբեջանի գրավյալ տարածքները, ապա Հարավային Կովկասում պատերազմից խուսափել չի հաջողվի», - Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Կելերի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Աբիեւը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը ասել է նաեւ, թե «Ադրբեջանը չի կարող եւս 15 տարի սպասել. հերթը պատերազմինն է, եւ այդ սպառնալիքը գնալով ահագնանում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG