Մատչելիության հղումներ

Պետեկամուտների կոմիտեի շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր


Այսօր առավոտյան ժամը 11:15-ին սահմաններում Ոստիկանության Երեւանի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Պետեկամուտների կոմիտեի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված, որը կպայթի 13:00-ի մոտ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, անմիջապես դեպքի վայր են մեկնել Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության եւ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումները: Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները տարհանվել են շենքից եւ պայթուցիկ սարքի որոնողական աշխատանքներ են իրականացվել:

Ժամը 15:00-ին մոտ որոնողական աշխատանքները ավարտվել են` ահազանգը կեղծ էր:

Ներկայումս Ոստիկանությունը աշխատանքներ է տանում հեռախոսազանգի հեղինակին հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG