Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը երկրում ստեղծված իրավիճակի շուրջ կբանակցի վարչապետի եւ զինված ուժերի ղեկավարության հետ


Թուրքիայի նախագահը այսօր բանակցելու է վարչապետի եւ զինված ուժերի ղեկավարության հետ` երկրում ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ 2003 թվականի հեղաշրջման փորձին առնչվող գործի շուրջ:

Վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ երկրի զինվորական ղեկավարության հետ նախագահ Աբդուլա Գյուլի հանդիպումը կայանալու է նախագահական նստավայրում:

Շաբաթասկզբին Թուրքիայում մոտ 5 տասնյակ մարդ է ձերբակալվել, այդ թվում` գործող եւ պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականներ, ովքեր կասկածվում են 2003 թվականին հեղաշրջում կազմակերպելու մեջ: 7 բարձրաստիճան զինվորականների արդեն մեղադրանք է առաջադրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG