Մատչելիության հղումներ

Վիկտոր Յանուկովիչը ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը


Ուկրաինայի Գերագույն ռադայում այսօր կայացել է երկրի չորրորդ նախագահի` Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությունը:

Արարողությանը ներկա էին Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Աշթոնը, Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդական Ջեյմս Ջոնսը, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը, այլ պետությունների ղեկավարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Յանուկովիչի պաշտոնամուտի արարողությանը մասնակցելու նպատակով Կիեւ է մեկնել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուկրաինայի գործող վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտություն կրեց Յանուկովիչից, այսօրվա արարողությանը չի մասնակցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG