Մատչելիության հղումներ

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «աննախադեպ» է որակում երեկ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած սոցիալ-տնտեսական բարեփոխումների 100 քայլերից բաղկացած ծրագիրը, որը մշակվել է հենց իր՝ Բագրատյանի կողմից։

Հայ ազգային կոնգրեսը երեկ հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ ներկայացնելով սոցիալ-տնտեսական բարեփոխումների 100 քայլերից բաղկացած նոր ծրագիր, որոնք, ըստ Կոնգրեսի, ընձեռում են երկրում ստեղծված իրավիճակը շտկելու հնարավորություն։

«100 քայլ» ծրագիրը, ըստ Հրանտ Բագրատյանի, նպատակ է հետապնդում կազմաքանդել օլիգարխիկ համակարգը։ Ներկայացնելով ՀԱԿ-ի տնտեսական ծրագրի հիմնական մեխերը, նախկին վարչապետը առանձնացրեց 10-ը կետ, շեշտելով, թե առաջին եւ հիմնական քայլը պետք է լինի հարկային բեռի համաչափ բաշխումը: Մասնավորապես, հարկային եւ մաքսային բարեփոխումներին են նվիրված ՀԱԿ-ի ծրագրով նախատեսված 100 քայլերից շուրջ 30-ը։

«44 ընտանիք ունեն ՀՆԱ-ի 53 տոկոսը։ 22 բանկից ոչ մեկը չսնանկացավ։ Ճգնաժամ է, հասկանո՞ւմ եք։ Երկրի ՀՆԱ-ն իջել է 32 տոկոս։ Երբ որ նայում ենք հարուստներին՝ սրանց ունեցվածքն ավելացել է։ Ո՞ւմն է պակասել՝ աղքատներինը», - պարզաբանեց նախկին վարչապետը։

Դրամավարկային քաղաքականության մեջ չի կարելի թույլ տալ դրամի արժեւորում, որը վնասում է արտահանմանը, ինչը, ըստ Հրանտ Բագրատյանի, երկրի զարգացման միակ ճանապարհն է:

Սոցիալական ու հարկային քաղաքականության մեջ պետք է շեշտադրումները անել այնպես, որ հարուստները «մուծվեն», արգելել կապիտալի արտահանումը եւ հարկել, ասում է նախկին վարչապետը:

Որոշակի քայլեր, ըստ Հրանտ Բագրատյանի, պարզապես անհրաժեշ
Բագրատյան. Մեզ այդ «էլիտար» շինարարությունը, որը չի բնակեցվում, պետք չէ ...
տ է իրականացնել շինարարության ոլորտում. կանոնակարգել եւ ապակենտրոնացնել շինարարությունը, 15 տոկոսով հարկել Երեւանի կենտրոնի «էլիտար» կառուցապատումը եւ անցնել սոցիալական` սուբսիդավորվող շինարարությանը քաղաքի ծայրամասերում։

«Մեզ այդ «էլիտար» շինարարությունը, որը չի բնակեցվում, պետք չէ», - հայտարարեց նախկին վարչապետը. - «Հյուսիսային պողոտայի տակից շատ դժվար է դուրս գալ, որովհետեւ սխալ ծրագիր էր։ Որովհետեւ երկիրը աղքատ լինելով՝ կառուցել է մի բան, որը չի կարողանում տնտեսապես մարսել»։

Գյուղատնտեսության ոլորտում Կոնգրեսը առաջարկում է շեշտը դնել մանր գյուղացիական տնտեսությունների վրա, վերադարձնել գյուղացիներին վարելահողերի առաջին գնման իրավունքը, ստեղծել գյուղատնտեսական փոխօգնության կոոպերացիա։

Թե՛ իշխանությունները, եւ թե՛ իշխանական կոալիցիայից դուրս եկած Դաշնակցությունը առայժմ ուսումնասիրում են ՀԱԿ-ի ներկայացրած սոցիալ-տնտեսական ծրագիրը եւ իրենց տեսակետը կհայտնեն առաջիկայում։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG