Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում երկրորդ հայկական պետության ստեղծում»


Իլհամ Ալիեւ
Իլհամ Ալիեւ

«Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում երկրորդ հայկական պետության ստեղծում», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Երեքշաբթի օրը ելույթ ունենալով Բաքվի արվարձաններից մեկում Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի հաշմանդամների ու զոհվածների ընտանիքների համար կառուցված բնակելի շենքի բացման արարողության ժամանակ` Ալիեւը ասել է. - «Միջազգային իրավունքի բոլոր նորմերը մեր կողմն են: Հայաստանը ապօրինաբար օկուպացրել է Ադրբեջանի հողերը, եւ էթնիկ զտման քաղաքականության արդյունքում հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ ապրում են փախստականների եւ բռնի տեղահանվածների կարգավիճակում»:

«Ինտերֆաքս - Ազերբայջան» լրատվական գործակալության վկայությամբ` պնդելով, թե Լեռնային Ղարաբաղը «բուն ադրբեջանական հող է» եւ «Ադրբեջանի անքակտելի մասը», Իլհամ Ալիեւը հայտարարել է. - «Ադրբեջանական հողի վրա երբեք չի ստեղծվի երկրորդ հայկական պետություն, Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի անկախ, եւ դա գիտի ամբողջ աշխարհը: Եվ որքան շուտ դա գիտակցի Հայաստանը, այնքան շուտ կլուծվի այդ հարցը: Իսկ այդ հարցի լուծումից հետո տարածաշրջանում կարող է լիովին խաղաղություն հաստատվել»:

Ադրբեջանի նախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անվանել է տարածաշրջանի ամենամեծ հիմնախնդիրը, առանց որի լուծման, ըստ նրա, «ոչ մի այլ խնդիր չի կարող գտնել իր լուծումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG