Մատչելիության հղումներ

Հայաստանը եւ Իրանը համաձայնել են կառուցել նավթատար եւ տերմինալ


Իրանը պլանավորում է դեպի Հայաստան նավթատար ու սահմանին տերմինալ կառուցել` զարգացնելու համար նավթամթերքների արտահանումը երկիր: Իրանի նավթի փոխնախարար Նուրեդին Շահնազի-Զադեն հայտնել է, որ կողմերը համաձայնել են կառուցել 350-կիլոմետրանոց խողովակաշար:

Նա ասել է, որ Հայաստանը 70 հազար բարել նավթամթերքներ կստանա կառուցվելիք խողովակաշարով:

Փոխնախարարը նաեւ նշել է, որ նավթատարի համատեղ կառուցման համար պահանջվում են 350 միլիոն դոլարի ներդրումներ:

«Նավթատարի ու նավթի տերմինալի կառուցումը կավելացնի նավթամթերքների արտահանումը դեպի հյուսիսային հարեւան երկիր», - ասել է Շահնազի-Զադեն:

Հաղորդելով այս մասին` Իրանի պետական TV Press հեռուստաընկերությունը նշում է, որ Հայաստանը ակնկալում է նավթատարի օգնությամբ դիվերսիֆիկացնել իր էներգետիկ ռեսուրսները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG