Մատչելիության հղումներ

Թուրքիայում ածխահանքի պայթյունից 13 մարդ է զոհվել


Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում ածխահանքի պայթյունից 13 մարդ է զոհվել:

Մեթան գազի պայթյունի հետեւանքով ավերվել է հանքի մի մասը: Սկզբնապես հաղորդվել էր 17 ածխահատների զոհվելու մասին, սակայն ավելի ուշ պարզվել է, որ զոհվել են նրանցից 13-ը, իսկ 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Նույն հանքում 2006 թվականի հունիսին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել էին 17 ածխահատներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG