Մատչելիության հղումներ

Սպիտակ տուն. «Իրանի հետ բանակցությունների ժամկետը եւ համբերությունը սպառվում են»


Միացյալ Նահանգները կրկին նախազգուշացրել է Իրանին միջազգային հանրության հետ հետագա համագործակցությունից հրաժարվելու հետեւանքների մասին:

«Բանակցությունների ժամկետն ու համբերությունը սպառվում են», - ընդգծել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը:

Երեկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ստացել է Իրանի առաջին պաշտոնական պատասխանը միջուկային վառելիքը երկրի սահմաններից դուրս հարստացնելու` ՄԱԿ-ի եվ միջնորդ երկրների առաջարկին. պաշտոնական Թեհրանը, ըստ էության, մերժել է այդ առաջարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG