Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունը պատրաստվում է Ուկրաինային «ճանապարհային քարտեզ» առաջարկել


Եվրամիությունը պատրաստվում է Ուկրաինային առաջարկել «ճանապարհային քարտեզ», որը հնարավորություն կտա երկրի քաղաքացիներին Միության տարածքում ճամփորդել առանց անցագրային ռեժիմի: Այդ մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին Բրյուսելում Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո:

Ակնարկելով Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի ռուսամետ լինելը՝ Լեհաստանի արտգործնախարարը հայտարարել է, թե «Եվրամիությունը պետք է Ուկրաինայում առավել քաջալերի նրանց, ովքեր ցանկանում են եվրոպացի դառնալ»:

Մարտի 1-ին նախատեսված է Յանուկովիչի` Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջին արտասահմանյան այցը. նա կմեկնի Բրյուսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG