Մատչելիության հղումներ

Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովին կփոխարինի Իգոր Պոպովը


Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի Մոսկվայի թղթակիցը, Ռուսաստանի դիվանագիտական աղբյուրները հաստատում են, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովին կփոխարինի Իգոր Պոպովը։

Այդ մասին պաշտոնական տեղեկատվություն ռուսաստանյան արտաքին գերատեսչությունից խոստացել են տրամադրել վաղը, քանի որ այսօր Ռուսաստանում ոչ աշխատանքային օր է:

Իգոր Պոպովը 2005 թվականին նշանակվել է Մոզամբիկում Ռուսաստանի դեսպան: Մերզլյակովը հնարավոր է նշանակվի Էստոնիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան։


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG