Մատչելիության հղումներ

Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մոնիտորինգի ժամանակ հրադադարի խախտումներ չեն գրանցվել


Ասկերանի ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում այսօր ԵԱՀԿ-ի առաքելության մոնիտորինգը անցել է ըստ ժամանակացույցի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այդ մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունից:

Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից մոնիտորինգը իրականացրել են ԵԱՀԿ-ի գրասենյակի ղեկավարը եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, որոնց ուղեկցել են Ղարաբաղի արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG