Մատչելիության հղումներ

logo-print

Իսպանիայում Էրդողանի ուղղությամբ կոշիկ են նետել


Haberturk լրատվական գործակալության փոխանցմամբ` Իսպանիա ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ուղղությամբ կոշիկ է նետվել այն պահին, երբ նա Սեւիլիայում նստում էր ավտոմեքենա: Կոշիկը, սակայն, Էրդողանին չի դիպել:

Ենթադրվում է, որ կոշիկը նետողը քուրդ է եղել, քանի որ նետելիս բացականչել է` «Կեցցե' Քուրդիստանը»:

Կարգազանցին տեղի ոստիկանությունը անմիջապես ձերբակալել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG