Մատչելիության հղումներ

Սոցիալական ցանցերից օգտվողների ընդհանուր թիվը հստակ չի հրապարակվում: Հայտնի է միայն, թե քանի մարդ է օգտվում այս կամ այն սոցիալական ցանցից: Ամենաթարմ համաշխարհային ցուցանիշներով սոցիալական ցանցերի վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը Facebook-ինն է:

Facebook-ն այս պահի դրությամբ գործում է 70 լեզուներով: Կայքի հայերեն թարգմանությունը սկսվել է 2008-ին: Մեկ տարվա ընթացքում թարգմանվել էր ընդամենը 38 տոկոսով: Անցյալ տարվանից ԱՐՄԱԿԱԴ-ի (Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիա) նախաձեռնությամբ կայքի թարգմանությանը մասնակցելու միտքը սկսվեց խրախուսվել ու տարածվել: ԱՐՄԱԿԱԴ-ի հիմնադիր-նախագահ Խաչիկ Գեւորգյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում փոխանցեց, որ նախ «բառը թարգմանվում էր, հետո դրվում քվեարկության, եւ մյուսները քննարկում էին, թե որքանով է ճիշտ ու ընդունելի տվյալ բառի այդ թարգմանությունը»:

Հիմա կայքն ունի 55 ակտիվ թարգմանիչ, 17.244 կատարված թարգմանություն: Այդուհանդերձ Facebook-ի 24.460 արտահայտություն դեռեւս չունի հայերեն տարբերակ: Կայքի հայերենացմանը մասնակցել են ոչ միայն հայաստանցիներ, այլեւ հայեր, ովքեր ապրում են աշխարհի տարբեր երկրներում: Գլխավոր դժվարությունը կայացել է արեւելահայերենի ու արեւմտահայերենի լեզվական տարբերություններում:

Հայերերնացված Facebook-ի նախնական`բետա տարբերակը պաշտոնապես շրջանառության մեջ դրվեց փետրվարի սկզբին, թեեւ դեռ ամիսներ առաջ ամենահայտնի սոցիալական այս ցանցն արդեն հասանելի էր հայերենով:
XS
SM
MD
LG