Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Անն Գանզերը


Հայաստանում է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Անն Գանզերը, ում այսօր ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման եւ սահմանային անվտանգության ապահովման խնդիրները:

Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է սահմանային ենթակառուցվածքների արդիականացման եւ սահմանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Կարեւորվել է Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարության մշակումը եւ իրականացումը` միջազգային չափանիշներին համապատասխան, հիմնահարց, որը ներառված է նաեւ Հայաստան - ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG