Մատչելիության հղումներ

Ռիչարդ Հոլբրուքը ժամանել է Թբիլիսի


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի` Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքը երեկ ժամանել է Թբիլիսի:

Վրաստանի մայրաքաղաք մեկնելուց առաջ Հոլբրուքը հայտարարել է, թե նպատակ չունի վրացական իշխանությունների հետ քննարկել հարավօսական եւ աբխազական խնդիրները: «Իմ միակ նպատակը Աֆղանստանում ստեղծված իրավիճակը քննարկելը, ինչպես նաեւԱֆղանստանում տեղակայված վրացական զորախմբի գործունեության մասին խոսելն է», - ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:

Չնայած դրան, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մամուլի խոսնակը հայտարարել է, թե Հոլբրուքի հետ հանդիպման ընթացքում վրաց պաշտոնյաները կարծարծեն նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների թեման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG