Մատչելիության հղումներ

Մադեյրայում ջրհեղեղի եւ սողանքների հետեւանքով առնվազն 42 մարդ է զոհվել


Պորտուգալիային պատկանող Մադեյրա կղզում երեկ տեղի ունեցած ջրհեղեղի եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 42-ի, 120 մարդ վիրավորվել է կամ համարվում է անհետ կորած:

Փրկարարական աշխատանքները Մադեյրայում շարունակվում են: Պորտուգալիայի իշխանությունները քննարկում են կղզում արտակարգ դրություն մտցնելու եւ օգնության համար Եվրամիությանը դիմելու հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG