Մատչելիության հղումներ

Վրաստանում վերջին հրաժեշտ են տալիս Լուգար Կումարիտաշվիլիին


Հազարավոր մարդիկ այսօր վերջին հրաժեշտն են տալիս Վանկուվերի ձմեռային օլիմպիադայի մրցուղում մարզումների ժամանակ զոհված 21-ամյա սահնակորդ Լուգար Կումարիտաշվիլիին:

Կումարիտաշվիլին կհուղարկավորվի հայրենի Բակուրիանի քաղաքում, ուր նրա աճյունը տեղափոխվել էր չորեքշաբթի օրը:

Երիտասարդ մարզիկը զոհվել էր Օլիմպիադայի պաշտոնական մեկնարկից մի քանի ժամ առաջ:

Վրաց պաշտոնյաները վրդովմունք են արտահայտում սպորտաձեւի միջազգային ֆեդերացիայի նախնական հետաքննության արդյունքների կապակցությամբ, թե՝ Կումարիշվիլին զոհվել է սեփական սխալի հետեւանքով, եւ պնդում են, որ մրցուղին է անթույլատրելիորեն վտանգավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG