Մատչելիության հղումներ

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով փետրվարին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, նախնական արդյունքներով պարտություն կրեց ընդդիմադիր թեկնածու Վիկտոր Յանուկովիչից, դիմել է երկրի Գերագույն դատարան՝ ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու պահանջով։

Հայաստանի քաղաքացին կարող է ընտրվել Պոլսո Հայոց համապատրիարք։ Պոլսո համապատրիարքի ամենահավանական թեկնածուներից մեկը Գուգարքի թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանն է։

Ռուսաստանում սկսված բողոքի ակցիաները շարունակվում են։ Պատճառը, ընդդիմադիրների համոզմամբ, կառավարության վարած տնտեսական քաղաքականության հետեւանքով վատթարացող սոցիալ-տնտեսական պայմաններն են։

Մանրամասները՝ «Մոլորակ» ծրագրում։ «Մոլորակ»-ի այս թողարկումը պատրաստել են Հրայր Թամրազյանը, Գեւորգ Ստամբոլցյանը, Արմեն Քոլոյանը, Ազա Բաբայանը։
XS
SM
MD
LG