Մատչելիության հղումներ

Բացվեց Հրանտ Թադեւոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը


Armenia -- Painter Hrant Tadevosian

Armenia -- Painter Hrant Tadevosian

Չորեքշաբթի օրը Հայաստանի նկարչի տանը բացվեց գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի «Լոռվա ձորում» խորագրով ցուցահանդեսը:

Ներկայացված ստեղծագործությունների մեծ մասը առաջին անգամ է ներկայացվում արվեստասեր հասարակությանը:

Ծնունդով արթիկցի գեղանկարիչը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես բացատրեց իր սերը Լոռվա բնության հանդեպ. - «Տարիներ առաջ եղա Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայրում՝ Ահնիձորում: Եվ հետո միտք հղացա, որ ամբողջ Լոռվա ձորը, որ տեսիլքների մի շարան է, նկարել: Բոլոր տեղերում եղել եմ, բոլոր արահետներով գնացել եմ՝ Հաղպատի, Սանահինի, Աղթալայի եկեղեցիներն են ու շրջակա հիասքանչ բնությունը»:

Նա պատմեց նաեւ իր անիրական երազանքի մասին՝ ինչ-որ հրաշքով հնարավոր լիներ ժամանակն առաջ տալ եւ մեր ժողովրդին ազատել առօրյա ծանր բեռից. - «Մարդիկ հանգրվանեին մի իրավիճակի մեջ, որտեղ մարդը երջանիկ է ապրում: Ինչ ուզում է լինի, ինչ ժամանակներ ուզում են լինեն, գալու են հպարցիկ անցնեն, այստեղ ծաղկուն երկիր է դառնալու, որովհետեւ խելամիտ մարդիկ են ապրում այս հողի վրա: Հայը աշխատող է, հայը ստեղծող է եւ նա բարոյական իրավունքն ունի վայելելու իր աշխատանքի արդյունքը»:
XS
SM
MD
LG