Մատչելիության հղումներ

Սաուդաբաեւ. «Նազարբաեւի առաջարկներում նշված են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեխանիզմներ»


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ-ում նախագահող պետության` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջարկներում նշված են հակամարտության կարգավորման մեխանիզմներ: Այդ մասին այսօր Թբիլիսիում հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը:

Վրաց պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ ասուլիսում պատասխանելով Նազարբաեւի առաջարկների վերաբերյալ ադրբեջանական APA լրատվական գործակալության թղթակցի հարցին` Սաուդաբաեւը ասել է. - «Ես այցելեցի Ադրբեջան եւ Հայաստան: Այցիս շրջանակներում իմ նպատակն էր խաղաղ տրամադրություններ ստեղծել հակամարտային տարածքներում, կողմերին ներկայացնել հակամարտության կարգավորման վերաբերյալ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի խաղաղարար առաջարկները: Ադրբեջանում ես առաջարկները ներկայացրեցի նախագահ Իլհամ Ալիեւին: Առաջարկները ես ներկայացրեցի նաեւ Հայաստանի նախագահին: Առաջարկներում նշված են նաեւ հակամարտության կարգավորման մեխանիզմները»:

«Ղազախստանը` որպես ԵԱՀԿ-ի նախագահող, այդ առաջարկներում արտահայտել է երկու կողմերի շահերը», - վստահեցրել է Սաուդաբաեւը եւ հայտնել. - «Այդ առաջարկները ձեւավորվել են այն բանից հետո, երբ բնութագրվել է հակամարտության հետ կապված իրավիճակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG