Մատչելիության հղումներ

Ուկրաինայի դատարանը առկախեց նախագահական ընտրությունների արդյունքները


Ուկրաինայի գերագույն վարչական դատարանը այսօր առկախել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները մինչեւ նախագահի թեկնածու, գործող վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հայցի քննության ավարտը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական արդյունքներով, ընտրությունների` փետրվարի 7-ին անցկացված երկրորդ փուլում հաղթել է նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը, հավաքելով Տիմոշենկոյից 3.5 տոկոսով ավելի ձայներ:

Յուլիա Տիմոշենկոն դատարան է դիմել` պնդելով, որ ընտրությունների երկրորդ փուլը ուղեկցվել է կեղծիքներով, եւ պահանջելով երրորդ փուլի անցկացում:

Դատարանը պետք է որոշում կայացնի մինչեւ փետրվարի 25-ը, երբ նշանակված է Յանուկովիչի պաշտոնակալության արարողությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG