Մատչելիության հղումներ

Գուուս Հիդինկը օգոստոսից կգլխավորի Թուրքիայի հավաքականը


Հոլանդացի հայտնի մարզիչ Գուուս Հիդինկը օգոստոսի 1-ից կստանձնի ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի ղեկը: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Թուրքական «Զաման» պարբերականի փոխանցմամբ` ֆեդերացիան հայտնել է, որ նախօրեին Ամստերդամում մարզչի հետ չորս տարվա պայմանագիր է կնքվել:

Գուուս Հիդինկը 2006 թվականից գլխավորում է Ռուսաստանի ազգային հավաքականը: Վերջերս նա հայտարարել էր, որ թողնելու է այդ պաշտոնը հունիսի 30-ին, երբ սպառվում է իր պայմանագրի ժամկետը:

Թուրքիայի հավաքականը չկարողացավ նվաճել Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում այս տարի անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք եւ ներկայումս ուշադրությունը կենտրոնացրել է Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլին նախապատրաստվելու վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG