Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Իրանին կոչ է անում հետեւել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության չափանիշներին


Պաշտոնական Մոսկվան Թեհրանին կոչ է անում ուրանի հարստացման ծրագրերն իրականացնելիս քայլերը մանրակրկիտ կշռադատել` ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության չափանիշներին համապատասխան: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը ասել է, թե Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը` համաձայն ՄԱԿ-ի բանաձեւի: Նա հայտնել է, որ այս պահանջով նամակ է ուղարկվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG