Մատչելիության հղումներ

Երկու փաստաբանները հակադարձում են իրենց նախկին պաշտպանյալին


Փաստաբաններ Արթուր Գրիգորյանը եւ Տիգրան Աթանեսյանը երեքշաբթի օրը հակադարձել են իրենց նախկին պաշտպանյալի՝ պաշտպանության նախարարության շինարարական վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանի տարածած հայտարարությանը եւ այն որակել «սադրանք»:

Գրիգորյանը եւ Աթանեսյանը իրենց հայտարարությունում պնդում են, որ երբեւէ իրենց մասնագիտական գործունեության մեջ դուրս չեն եկել Փաստաբանության մասին օրենքով եւ Փաստաբանի վարքագծի կանոնագրքով սահմանված շրջանակներից:

«Եթե որեւէ մեկը կփորձի շահարկել Արմեն Սարգսյանի սադրանքը՝ մեր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու նպատակով կամ այն առիթ կհամարի մեր նկատմամբ հետապնդում հարուցելու համար, ապա ճշմարտությունը բացահայտելու նպատակով ստիպված ենք լինելու հրապարակել մեր տրամադրության տակ գտնվող, փաստաբանական գաղտնիք հանդիսացող թե՛ բանավոր, թե՛ գրավոր տեղեկությունները», - ասված է երկու փաստաբանների հայտարարությունում:

Սարգսյանը նախօրեին հայտարարել էր, թե երկու փաստաբանները մամուլով տարածել են իրականությանը չհամապատասխանող զրպարտչական տեղեկություններ, եւ հրաժարվել էր նրանց ծառայություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG