Մատչելիության հղումներ

logo-print

Թուրք խորհրդարանականները ԱՄՆ-ի դեսպանին մտահոգություններ են փոխանցել Հայոց ցեղասպանության օրինագծի շուրջ


Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը այսօր Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեյմս Ջեֆրիի հետ հանդիպման ժամանակ փոխանցել է իր երկրի մտահոգությունները ամերիկյան Կոնգրեսում շրջանառվող` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծի շուրջ:

«Մենք ասացինք Միացյալ Նահանգների դեսպանին, որ թուրք - ամերիկյան հարաբերությունները մեծ հարված կստանան, եթե 1915 թվականի իրադարձություններին վերաբերող օրինագիծը քննարկման դրվի Կոնգրեսում եւ ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից», - «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` հանդիպումից հետո լրագրողներին ասել է Մերջանը:

Նրա վկայությամբ` դեսպանը խոստացել է փոխանցել թուրքական կողմի մտահոգությունները ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատին եւ վարչակազմին:

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից առաջ դեսպան Ջեֆրին լրագրողներին ասել է, որ Միացյալ Նահանգները լիովին սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG