Մատչելիության հղումներ

logo-print

Շվեդիայի խորհրդարանը կքվեարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ


Շվեդիայի խորհրդարանը պատրաստվում է քվեարկել Օսմանյան կայսրության մայրամուտին հայերի, ասորիների եւ խալդերի ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծ: Այս մասին հաղորդում է թուրքական «Զաման» պարբերականը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները:

Քանի որ Շվեդիայում սեպտեմբերին խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, ներկայիս գումարման խորհրդարանը պետք է մինչ այդ հստակեցնի շրջանառության մեջ գտնվող օրինագծերի ճակատագիրը: «Զաման»-ի աղբյուրի վկայությամբ` ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւին խորհրդարանը անդրադառնալու է երկու շաբաթվա ընթացքում:

Թուրք պաշտոնյաները եւ քաղաքական գործիչները զգուշացրել են Շվեդիայի իշխանություններին, թե նման բանաձեւի քվեարկությունը կվնասի երկկողմ հարաբերությունները եւ կդժվարացնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների վավերացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG