Մատչելիության հղումներ

Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները քննարկում են Հունաստանին աջակցություն ցույց տալու հարցը


Եվրամիության բոլոր 27 երկրների ֆինանսների նախարարները Բրյուսելում քննարկում են ֆինանսական ծանր ճգնաժամի մեջ գտնվող Հունաստանին աջակցություն ցույց տալու հարցը։

Եվրոգոտու անդամ 16 երկրների ֆինանսների նախարարները երեկ պաշտոնական Աթենքին հորդորել են բյուջեի պակասորդը եւ պետության պարտքը նվազեցնելու համար կրճատել ծախսերը։

Հունական ճգնաժամի հետեւանքով եվրոյի գինը վերջին օրերին անկում է գրանցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG